Per aspera ad astra (հայերեն արտասանմամբ՝ «պեր ասպերա ադ աստրա»), Հռոմեական քաղաքակրթության ժառանգություն համարվող լատիներեն արտահայտություն, որը թարգմանաբար նշանակում է «փշերի միջով՝ դեպի աստղեր»։ Իմաստային առումով այն նշանակում է «հաղթանակ՝ փորձի միջոցով» կամ «հաղթանակ՝ դժվարությունների գնով»։
Արտահայտության հեղինակը հռոմեական պետական գործիչ, ստոիկ փիլիսոփա, թատրերգակ Լուցիուս Աննեուս Սենեկան է[1]՝ Ներոն կայսեր խնամակալը։ Որոշները, սակայն, «per aspera ad astra» ֆրազայի ներմուծումը վերագրում են հին հույն գրող Հեսիոդոսին։ Այս ասույթը «ad astra» բառապակցական հիմքով բազմաթիվ արտահայտություններից մեկն է։